Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսանողներն իշխանությունների հետ այլևս չեն բանակցելու (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
tarketum

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ  Պետրոսյանը ԵՊՀ լսարաններից մեկում շարունակում է հացադուլը միայնակ։ Նրա հետ հացադուլ սկսած Յուրի Ավագյանի ինքնազգացողությունը  երեկ երեկոյան վատացել էր եւ նա դադարեցրել էր ակցիան։  Տարկետման սահմանափակումների դեմ բողոքող ուսանողները ծայրահեղ են որակում  Դավիթի քայլը, բայց  համամիտ են նրա հետ, որ իշխանությունները չեն կատարել խոստումները։ «Մենք մնում ենք մեր նախկին դիրքորոշմանը, որ ակադեմիական տարկետումը պետք է պահպանվի, որովհետև կան մարդիկ, ում  դա իրոք անհրաժեշտ է: Քննարկումների արդյունքում մենք հասկացանք՝ կոնկրետ այս ամիսն ու հունվարը ցույցերի և նման բաների համար շատ արդյունավետ չեն, որովհետև քննությունների մեջ են, դասերի չեն գալու առանց այդ էլ: Այնպես որ, իմաստ չունի»,-ասաց նախաձեռնության անդամ Արեն Ղուլիջանյանը: Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը համարում է, որ  թյուր կարծիք ունեն բոլոր  նրանք, որոնց թվում է, թե այս շարժումը բանակում ծառայել-չծառայելու վերաբերյալ է։ «Ի վերջո, այդ տղան ծառայել է բանակում, և հիմա համակարգային խնդիրների մասին է խոսում։ Դեռևս մեր ուսանողական տարիներից ես միշտ զայրանում էի այն փաստից, որ գիտխորհուրդ կոչվածն ու դասախոսական կազմը կարող են նիստ անել և կարծիք չհայտնել երկրում կատարվող շատ կարևոր պրոցեսների վերաբերյալ։ Հիմա փաստորեն նույնը շարունակվում է»- ասաց Վահրամ Սողոմոնյանը։ Ի դեպ, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը, որը  ուսանողների դասադուլից ու 5 տղաների հացադուլից հետո շուրջ 1 ամիս ակտիվ քննարկումների մեջ է եղել  ՀՀ պաշտպանության և կրթության ու գիտության նախարարությունների հետ, հայտարարել է, որ ավարտված  են  իշխանությունների հետ բանակցությունները, քանի որ փոխադարձաբար ընդունելի որևէ արդյունքի չեն  հասել։ Ուսանողները պայքարը շարունակում են այն կետից, որտեղ դադար էր տրվել։ Շարունակությունը՝ տեսանյությում