Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը թվերի հարցում դեռ լրիվ անկեղծ չէ. Գ. Մակարյան (տեսանյութ)

Տնտեսություն
makaryan

2016 թ-ն, ամենայն հավանականությամբ, կամփոփվի  0,6 տոկոս տնտեսական աճով: ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքերով, այս տարի կառավարությունը վերջապես ցույց տվեց այն թվերը, որ ըստ էության, ունեցել ենք նախորդ տարիներին, պարզապես դրանք ցույց չէին տալիս: «Սա էր պատճառը, որ մշտապես հարց էր առաջանում, թե ինչու բիզնեսը կամ բնակչությունը չէր զգում տնտեսական աճի տեմպերը: Էական վատացում չի եղել, իրականում, վիճակն այնպիսին է, ինչպիսին եղել է տարիներ շարունակ, պարզապես նախորդ տարիներին ցուցանիշը մշտապես ուռճացվել է»: Գագիկ Մակարյանի դիտարկմամբ՝ կառավարությունը հիմա որոշեց ներկայացնել իրական վիճակը, քանի որ թաքցնելու տեղ այլեւս չկա: «Հայաստանի տնտեսական շուկաներից դուրս մղվելը, աղքատության մակարդակը, ապրիլյան պատերազմը, որը  ցույց տվեց, որ կոռուպցիան շատ բարձր մակարդակի է եւ թափանցել է անգամ պաշտպանության ոլորտ, միաժամանակ, հասարակության ըմբոստացման մեթոդները կարող էին ազդել երկրի անվտանգության վրա: Համաձայն եմ, որ սա դեռ ամենաանկեղծ տարբերակը չէ, դեռ իջնելու տեղ կա, բայց մենք դեռ չենք իջել: Մի օր կիջնենք, կամ կասեն, որ իջել էինք եւ այդտեղից ենք սկսել բարձրանալ: Նման օրինակ արդեն եղել է»: