Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վոլոդյա Ավետիսյանը չի օգտվի համաներման հնարավորությունից (տեսանյութ)

Հասարակություն
default

Վեց տարով ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի հանձնախմբի համակարգող Գագիկ Սարուխանյանն այսօր հրապարակել է իր պաշտպանյալի հայտարարությունը, որում նա նշում է, որ անցած 3 տարիների ընթացքում 4 անգամ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիան իրեն ներկայացրել է վաղաժամ ազատման, սակայն 4 անգամ էլ հանձնաժողովը մերժել է այդ հնարավորությունը՝ չներկայացնելով որեւէ հիմնավոր բացատրություն:  Արդյունքում, Վոլոդյա Ավետիսյանը որոշում է կայացրել այլեւս չօգտվել այդ հնարավորությունից: Գ. Սարուխանյանի խոսքերով, վաղաժամ ազատ արձակման ներկայացվում են այն անձանց, որոնք որեւէ խախտում ազատազրկման ընթացքում թույլ չեն տալիս: Հանձնաժողովի անդամները գալիս են ինչ- որ հարցեր են տալիս, այնուհետեւ եզրակացություն են ուղարկում, որում նշվում է միայն մեկ բառ «Մերժել»: «Մեկ բառով մերժում է լինում, և ոչ մի բացատրություն»,- ասում է Գ. Սարուխանյանը։ «Դատարանն է միայն, որ կարող է ասել այս մարդուն 5 տարով ազատազրկել, այդ գործառույթը վերագրված է նաեւ հանձնաժողովին։ Սակայն ի տարբերություն դատարանի, հաձնաժողովում չես կարող գնալ, հետաքրքրվել, պատճառներն իմանալ»,- ասաց Գագիկ Սարուխանյանը: volodia1