Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ. Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները չեն հետաձգվի

Քաղաքականություն
73ad9c9b0d0f770b15461fc6f381d4c9

Էջմիածնում սեպտեմբերի 18-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունները չեն հետաձգվի։  Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հերմինե Հարությունյանը։ «Նման որոշում չի կայացվել, բացի այդ՝ օրենսդրորեն նման բան նախատեսված չէ»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ Էջմիածնում տեղի ունեցած միջադեպից հետո քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը հիվանդանոցում է։