Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակել են Մանվել Գրիգորյանի որդու մեքենայի վրա. մյուս թեկնածուն հիվանդանոցում է. ՀԺ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
manvel

Էջմիածնում քաղաքապետի ընտրություններին ընդառաջ երեկ իրավիճակը կտրուկ լարվել է: Գիշերը կրակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Կարեն Գրիգորյանը այդ պահին եղել է մեքենայի մեջ: Կրակոցներից ոչ ոք չի տուժել: Կրակոցները հնչել են «Վազ 21/06» մակնիշի մեքենայի մեջից, որի մեջ ըստ որոշ տեղեկությունների եղել են քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանն ու Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին: Իսկ Կարեն Գրիգորյանը եղել է եղբոր հետ: Նրանց ուղեկցել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա: Վերջիններս հետապնդել են «Վազ 21/06» մակնիշի մեքենային, Կամո փողոցում բախվել իրար: Ինչից հետո նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ էլ տուժել են Թումանյանն ու Աբգարյանը: Նրանք տեղափոխվել են Վաղարշապատի հիվանդանոց: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Էջմիածնում տեղի է ունենալու քաղաքապետի ընտրություն: