Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերման է ենթարկվել գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-axababyan

Րոպեներ առաջ Երևանի Խորենացի-Քրիստափոր փողոցների խաչմերուկից ոստիկանության բաժանմունք տարվեց գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը, որն այստեղ էր կնոջ հետ՝ միասին զբոսնում էին։ Ոստիկանության ներկայացուցիչները պահանջեցին գեղանկարչին ներկայանալ։ Ն. Աղաբաբյանը ներկայացավ, ինչը, սակայն, չբավարարեց իրավապահներին՝ նրա անձը հաստատված համարելու համար և ուժի կիրառմամբ ոստիկանները նրան նստեցրին ոստիկանական մեքենա։ Գեղանկարիչը փորձում էր բացատրել, որ ինքը նոր է եկել Երևան և տեղեկանալով, թե ինչ է կատարվում, եկել է այստեղ։ Նրա կինը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ որևէ հիմք չունեն իր ամուսնուն բերման ենթարկելու համար։ Բերման ենթարկվեց ևս մեկ քաղաքացի, ում անձը չհաջողվեց ճշտել. նա փորձում էր ոստիկաններից իմանալ Նիկոլ Աղաբաբյանին  բերման ենթարկելու իրավական հիմքերը։ https://youtu.be/G3xDVBvmcOg