Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Հակոբյան. «Չեմ կարծում, որ իշխանությունը սարսափած է Սեֆիլյանից» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
2e849a47f648e7654a5cd6ac9af5ef25

Ժիրայր Սեֆիլյանին հերոսացնել պետք չէ, ինքն ավելի շուտ նման է Հերոստրատին «Նման երեւույթներով , եթե տեսնում են արդեն այլ հնարավորություններ չունեն, պետք է սենսացիոն երեւույթներ արձանագրեն եւ լրագրողներդ օգնում եք դրան»,-կարծում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Մեծ հանցագործություն են կանխել իրավապահներն, ըստ Վահրամ Բաղդասարյանի: Նա համոզված է, որ Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալելու հիմքերն ավելի քան բավարար են: Համենայնդեպս նրա հանդեպ քաղաքական հետապնդում չկա. «Ես քաղաքական դաշտում որպես այդպիսի գործիչ ճիշտն ասած առայժմ չեմ տեսնում»: Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալում են առնվազն 3-րդ անգամ: Սակայն Վահրամ Բաղդասարյանը չի ասի, թե նա այնքան վտանգավոր է, որ կարելի լինի նրան որպես ՀՀ քաղաքացի չհամարվող անձի արտաքսել Հայրենիքից. «Ուրեմն 3-րդ անգամ է հանցագործություն գործել, եթե 4-րդ անգամ գործի, 4-րդ անգամ կձերբակլվեր»: Պատգամավորը ըմբռնումով է վերաբերվում այն փաստին, որ ժողովուրդը չի հավատում  Սեֆիլյանի մեղավորությանը. «Ժողովուրդը միշտ  սկզբնական շրջանում ցանկացած գործողության թերահավատ է վերաբերվում»: ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը չէր ասի, թե հերթական անգամ Սեֆիլյանին ձերբակալելով իշխանությունը ցույց է տալիս, որ մտադիր չէ մի քիչ ավելի ժողովրդավար դառնալ. «Սեֆիլյանը, որ լավ ազատամարտիկ է, լավ կենսագրություն ունի, բայց մյուս կողմից չեմ կարծում, որ քաղաքական այն դեմքն է, որով իշխանությունը սարսափած է»,- ասում է անկախ պատգամավորը: Փոխարենը պարոն Հակոբյանն ակնարկում է, որ արցախյան ազատամարտի հերոսի մեկուսացումը կարող է բնավ էլ ներքաղաքական պատճառներ չունենալ. «Հայաստանի ներսում կարող են այսօր ինչ-որ գործողություններ իրականացվել, որոնք կապ չունեն ներքին քաղաքականության հետ»: