Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդգես Գասպարիին ոստիկանները տարել են (տեսանյութ)

Քաղաքականություն
vardges-gaspari

Ոստիկաններն այսօր առանց որոշումը տրամադրելու գնացել են ակտիվիստ Վարդգես Գասպարիի տուն եւ նրան բերման ենթարկել: Այս մասին «Ա1+»-ին ահազանգեց նրա կինը՝ տիկին Անահիտը. «Առանց բաճկոնի տարան»: Վարդգես Գասպարիի պաշտպան Դավիթ Գյուրջյանն էլ տեղեկացրեց, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որոշում է կայացվել նրան կալանավորելու վերաբերյալ: Իրենք էլ պատրաստվում են որոշումը բողոքարկել Վերաքննիչ դատարանում: Հիշեցնենք, որ այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Վարդգես Գասպարիի գործով դատական նիստը: Նա տեղեկացրել էր, որ իր պաշտպանների միջնորդությամբ դատական նիստը հետաձգվել է: Վարդգես Գասպարին մեղադրվում է դատական նիստերից մեկի ժամանակ ոստիկանության երկու ներկայացուցչի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու եւ դատական նիստի բնականոն ընթացքը խախտելու մեջ: Նա պարբերաբար չի ներկայանում դատական նիստերին եւ դատարանը նրան բերման ենթարկելու որոշումներ էր կայացնում: