Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գասպարիին գրկած տարան դատարան, գրկած դուրս բերեցին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
gaspari2

Դատարանի որոշմամբ բերման ենթարկված Վարդգես Գասպարին, դատարանի դահլիճում պառկում է գետնին: Նա չի  արձագանքում դատավոր Նելլի Բաղդասարյանի խոսքին: Նիստին չէր ներկայացել նաեւ Գասպարիի պաշտպանը՝ Լուսինե Հակոբյանը: Ուստի   դատավորը գործով ներգրավում է հանրային պաշտպան եւ նիստը հետաձգում մինչեւ դեկտեմբերի 23-ը: Դատարանի դահլիճից էլ Գասպարիին հանում են կարգադրիչները: Մի որոշ ժամանակ խոտերի վրա պառկած մնալուց հետո Գասպարին հայտարարում է, որ հաջորդ դատական նիստին կրկին չի ներկայանալու: Վարդգես Գասպարին մեղադրվում է դատական նիստերից մեկի ժամանակ ոստիկանության երկու ներկայացուցչի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու եւ դատական նիստի բնականոն ընթացքը խախտելու մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: