Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որ ոչ կամ հա ասենք, գործարան կբացվի՞» (տեսանյութ)

Քաղաքականություն
aaa3

Երասխավանում Այո եւ Ոչ ռեալիթի շոուի մասնակիցներին աղուհացով դիմավորեցին: Տարեց մի կին, լսելով մասնակիցների քարոզը, բացականչեց. «Որ ոչ կամ հա ասենք, գործարան կբացվի՞: Մեկ ա, սենց մնալու ա: Մի հատ գործարան սարքեք, մեր երիտասարդությունը չեթա Ռուսաստան: Կնանիքին թողնում, գնում են Ռուսաստան»: «Այսօր մեզ մոտ ոչինչ չի ստացվում, սահմանդրության մե՞ղքն է։ Չեն ուզում գնահատական տալ անցնող տարիներին, այլ ուզում են նորից փոխել»,- հայտարարեց Ոչ-ական Թամարա Հակոբյանը՝ կոչ անելով ժողովրդին չստրկանալ։ Երասխավանի հանդիպումն ամբողջությամբ՝ տեսանյութով