«Առաջ լավ, շնորհքով էիր խոսում, հիմա փոխվել ես». սպիտակցին՝ Միքայել Մելքումյանին (տեսանյութ)
«Այո եւ Ոչ» ռեալիթի շոուի մասնակիցները Լոռու մարզում են՝ Սպիտակում: Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ «Այո» ճակատից Միքայել Մելքումյանը բանավեճի բռնվեց մի տարեց տղամարդու հետ. «Հայաստաը երբեք ու երբեք ղեկավար չի ունեցել եւ չի էլ ունենա: Առաջ լավ, շնորհքով էիր խոսում, իսկ հիմա փոխվել ես: Հիմի խի՞ ես Հանրապետականին պաշտպանում»,-ասաց տղամարդը՝ ինչին ի պատասխան հնչեց Մելքումյանի «Լավ եմ անում» -ը: Պատգամավորը փորձում էր տղամարդուն համոզել, թե ինչ է տալու նոր Սահմանադրությունը, սակայն վերջինս անդրդվելի էր. «Ով ես ծրագիրը կազմել ա, ուզում ա Ալիեւի պես ցմահ լինի, թող սենց մնա, սենց ավելի լավ ա: Փոփոխությունները դեպուտատների համար ա լավ: Քանի դեռ Ազգային ժողովում Գալուստ Սահակյան կա, ոչ մի բան էլ չի փոխվի»: Սպիտակում բանավեճի մեջ մտան Այո-ական Մարգարիտ Եսայանն ու Ոչ-ական Գուրգեն Եղիազարյանը։ Վերջինս քաղաքական խոսակցությունը շեղեց անձնականի, ինչին ի պատասխան Մարգարիտ Եսայանն ասաց, որ Գուրգեն Եղիազարյանը դերասանություն է անում և որ նա հոգով ու սրտով Այո է։ Ամբողջությամբ՝ տեսանյութով