Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոչ-ականներից ոչ մեկը խնդիր չի դնում փոխել ուղին, որով շարժվում է Հայաստանը» (տեսանյութ)

Քաղաքականություն
8QcKLl6bVTI

Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը դեմ է սահմանադրական փոփոխություններին: Նա բացատրում է՝ գործող սահմանադրությունը շատ վատն է, բայց այն, ինչ առաջարկվում է նոր սահմանադրությամբ, բավարար չէ, որպեսզի նա կողմ լինի փոփոխությունների. «Ես դեմ եմ «այո»-ին եւ դեմ եմ «ոչ»-ին, որովհետեւ այս փոփոխությունները չեն երաշխավորում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ ինչ վերաբերում է «Ոչ» ասողներին, այդ տարբեր խմբակները պայքարում են ոչ թե մեր պետության, մեր սուվերենության համար, այլ ընդդեմ իշխանության»: Պարոն Շահնազարյանը նկատում է՝ «ոչ»-ականներից ոչ մեկն իր առաջ խնդիր չի դնում փոխել այն ուղին, որով այսօր շարժվում է Հայաստանը. «ԵՏՄ-ի սահմաններում մենք զիջել ենք մեր թե՛ անվտանգությունը, թե՛ արտաքին քաղաքականության հարցերը Ռուսաստանին, այ դա պիտի փոխենք»: Չնայած այս երկկողմ անվստահությանը, Դավիթ Շահնազարյանը հաստատեց, որ գնալու է հանրաքվեին եւ դեմ է քվեարկելու փոփոխություններին: