Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները փորձում են մոտենալ Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
nairit

Ազատության հրապարակում հավաքված նաիրիտցիներն այս պահին փորձում են առաջ շարժվել, որպեսզի հանդիպեն Սերժ Սարգսյանին, ով քիչ հետո գալու է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք՝ մասնակցելու Աշխատավորության միջազգային օրվան նվիրված համերգին։ Սակայն ոստիկանական պատը նրանց թույլ չի տալիս առաջ շարժվել։ Նաիրիտցիները նշում են, որ իրենք պարզապես ուզում են Սերժ Սարգսյանին տեղեկացնել ստեղծված իրավիճակի մասին եւ իրենց մոտ որեւէ զենք կամ զինամթերք չկա։ Այս պահին ոստիկանների հետ բանակցությունները դեռ շարունակվում են։ Հիշեցնենք՝ նաիրիտցիները ուզում են տեղեկացնել, որ իրենց իրավունքները ոտնահարված են, եւ գործարանը դեռ 18-24 ամիսների չվճարված աշխատավարձի պարտք ունի։ «Ա1+»-ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկաններն ավելի ուշ զգուշացրին, որ իրենց հրամայված է ուժ կիրառել, ուստի նաիրիտցիները հետ են  շարժվում դեպի Թումանյանի արձան։ Նաիրիտցիներին, սակայն, խոստացել են, որ մի քանի հոգով կարող են մոտենալ Սերժ Սարգսյանի անվտանգության պետին եւ խնդիրը ներկայացնել։