Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Ասում են՝ դուրս չգանք փողոց միտինգների» (տեսանյութ)

Բնակարանային խնդիրները լուծելու պահանջով կառավարության շենքի մոտ էին հավաքվել Երեւանի կենտրոնից պետության կարիքների համար վտարված քաղաքացիները։ «Մեզ ասում են՝ դուրս չգանք փողոց միտինգների, իբրեւ հունիս ամսին մեզ փոխհատուցելու են քառակուսիի չափով, բայց ոչ մի փաստաթուղթ ցույց չեն տալիս»,- ասաց Հանրապետության փողոցի նախկին բնակիչ Նունե Կարապետյանը։ Երկմալյան փողոցի բնակիչները եւս 2006 թ-ից անտուն են մնացել կառավարության որոշմամբ։ «Տան տեղը կռան դրեցին, իրենց շենքը սարքեցին, հիմա էլ մեր տան տեղը ասֆալտել են, որ իրենց մեքենաները կարողանային անցնել։ Մեզ ասում են աճուրդի ենք դրել, երբ որ հողը կծախվի, ձեզ տուն կտանք»,- նշում է Գեւորգ Անտոնյանը