Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համանախագահները ճկունության կոչ են արել

Քաղաքականություն
osce

Բռնություն ու լարվածությունն ընդգծում են հնարավորինս շուտ համակողմանի բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը՝  ԼՂ հարցում մշտական կարգավորման հասնելու համար: Այս մասին նշվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ,որը նրանք արել են Մյունխենում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո։ Նրանք կոչ ենք արել ՀՀ ԱԳ նախարարին ճկունություն ցուցաբերել, երբ նման բանակցությունները կմեկնարկեն: Առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք կոչ են արել վերսկսել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ երկխոսությունը։ Կարեւորվել է նաեւ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած համաձայնագրի իրագործումը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու մասին։ Փետրվարի վերջին համանախագահները պատրաստվում են այցելել տարածաշրջան: