A
A
Ռուսաստանը Զապորոժիեում հարվածել է դպրոցի, որտեղ օգնություն էին բաժանում. կա 26 զոհ
Աջակցիր «Ա1+»-ինՌուսական զինուժը հարվածել է Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Կամիշևախա գյուղի դպրոցին, որտեղ մարդասիրական օգնություն էր բաժանվում: Հարվածի հետևանքով, տեղական իշխանությունների տվյալներով, զոհվել է առնվազն 26 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ ու անհետ կորածներ։ Այդ մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։
Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Զապորոժիեի շրջանային վարչակազմի ղեկավար Միխայիլ Սեմիկինը հայտնել է, որ 27 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։