Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հիմնադիր խորհրդարանի քայլը քաղաքական ինքնասպանություն է» (տեսանյութ)

Քաղաքականություն
642e7a08cbe96f04e26f824b9753709d

Թուրքիան փորձում է հերթական անգամ հարմարեցնել պատմությունը. անդրադառնալով ապրիլի 24-ին Թուրքիայում նախատեսվող   միջոցառումներին` նկատում է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը. «Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը հենց այդ օրը նշելը նպատակ ունի նվազեցնել Ցեղասպանությանը վերաբերող միջոցառումների հնչեղությունը»,- մեկնաբանում է նա: Ինչ վերաբերում է ներքաղաքական իրադարձություններին, քաղաքագետի կարծիքով՝ կան թեմաներ, որոնք կոնսոլիդացնում են համայն հայությանը, և Ցեղասպանությունը դրանց շարքում առաջինն է: Պարոն Մարգարովի համոզմամբ՝ Հիմնադիր Խորհրդարանի ավտոերթը և կարգախոսը ներկա պարագայում անիմաստ քայլ էր. «Հարյուրամյակը պետության մեջ է, իսկ ցանկացած պետություն պետք ունենա վարչակարգ: Այս դեպքում դուրս է գալիս, որ նրանք պայքարում են ոչ թե վարչակարգի, այլ պետության դեմ: Սա քաղաքական քաոսի կարող է բերել: Մենք ունենք քաղաքական հարցեր, որոնց դեմ դուրս գալը քաղաքական ինքնասպանություն է»: