Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա1+»-ի լրագրողը հրավիրվել է առերեսման

Կարևոր լուրեր Հասարակություն
hakaharvac_1

ԱԺ դարպասների մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով՝ այսօր Մարինե Խաչատրյանին հրավիրել էին լրացուցիչ հարցաքննության, որից հետո՝առերեսման գործով վկայի հետ։ Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 264-րդ հոդվածի կարգով դատախազի որոշմամբ Կարեն Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացվել էր, ուստի եւ գործով վարույթը վերսկսվել է արդեն 3-րդ անգամ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին «Հակահարված» արտխմբի ակցիան լուսաբանելիս ԱԺ անվտանգության ծառայության պետը հարվածել էր «Ա1+»-ի լրագրողի ձեռքին ու գետնին գցել տեսանկարահանող սարքը՝ ipad-ը։