Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Երիտասարդները սկսել են ուշ ամուսնանալ (տեսանյութ)

Հայաստանում երիտասարդության շրջանում աղքատության մակարդակն ավելի բարձր է, քան երկրի միջին ցուցանիշը, որը կազմում է երեսուներկու տոկոս: Հայաստանում գործազուրկ է մինչեւ քսանչորս տարեկանների քառասուն տոկոսը: Այս տվյալներն այսօր հայտնեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում ամուսնացած չէ քսանյոթից քսանինը տարեկանների մեկ քառորդը: Գարիկ Հայրապետյանը նշեց, որ ամուսնության տարիքի միջին շեմը փոխվել է. «Եթե ամուսնության միջին տարիքը կանանց մոտ քսաներկուսն էր, ապա վերջին տարիներին աղջիկների ամուսնության տարիքը սկսում է քսանհինգից, տղաների համար ամուսնության միջին քսանվեցը դարձել է քսանութ», - տեղեկացրեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: