Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես են աշխատանք գտնում սիրիահայերը (տեսանյութ)

Հասարակություն
2beb85228f774b36db157093d156053c

20-ամյա Շանթը քրոջ հետ Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 2 տարի առաջ։ Այս ընթացքում չի հասցրել անգամ նոր ընկերներ ձեռք բերել, պարզ պատճառով՝ աշխատում էր որպես մատուցող օրը 13 ժամ։ Բայց կարողացել է ժամանակ գտնել՝ մանկության երազանքն իրականություն դարձնելու համար։ Աշխատավայրում նրան մի քանի ժամով թույլատրել են այցելել վարսավիրության դասընթացների։ «Փոքր ժամանակից որ տանն էի լինում, մամայիս մազերի հետ էի խաղում»,- պատմում է երիտասարդը։ Ճարտարագետ Անի Քարագուլյանը Սիրիայում բարձր վարձատրվող աշխատանք ուներ։ Այստեղ ճարտարագետի աշխատանք չի գտել, ուստի հիշել է մյուս մասնագիտությունը՝ վարսավիրությունը։ Մեկ այլ սիրիահայ Յոլանդ Հադաթը երազում է սեփական ռեստորանը բացել։ Առաջին քայլերն արել է հատուկ սիրիահայերի համար կազմակերպված խոհարարության դասընթացի ժամանակ։ Լինի հավ, ձուկ, թե քաղցրավենիք, 18-ամյա սիրիահայ Աննա Բուրուջյանի համեղ ուտեստ պատրաստելու գաղտնիքը պարզ է. «Եթե մեկը սիրով աշխատի, շատ էլ լավ կստացվի, բայց եթե ջղային աշխատի, չի ստացվի լավ»։ Այս բոլոր սիրիահայերը ուսանում են Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում։ Դասընթացները իրականացվում են «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից՝ ՄԱԿ ՓԳՀ-ի ֆինանսավորմամբ։ Հիմնադրամի ներկայացուցիչ Մարինե Թունյանի խոսքերով՝ հունիսի կեսերին մեկնարկած ծրագրի շրջանավարտների 50 տոկոսն աշխատանք կգտնի. «Այս պահի դրությամբ պահանջարկը կա, տարբեր կազմակերպություններ դիմում են նրանց»։ Դիտեք նաեւ տեսանյութը