Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաջորդը կարող է ապամոնտաժվել Գառնու տաճարը (տեսանյութ)

Հասարակություն
afrikyanner2

Աֆրիկյանների տան առաջին քարը արդեն գետնին է հայտնվել։ Շենքի կառուցապատող Առաքել Աֆրիկյանի ժառանգը՝ Արմեն Աֆրիկյանը, դեմ է հուշարձանի ապամոնտաժմանը։ Տարածքում աշխատող բանվորները, թեև չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, սակայն հաղորդեցին, որ Աֆրիկյանների տան ապամոնտաժումը կսկսվի հենց վաղը։ Ձեռքերը ծալած չեն պատրաստվում նստել նաեւ հուշարձան-շենքի պաշտպանության համար պայքարողները։ Միաժամանակ «Պաշտպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնությունը իշխանությունների հետ որևէ հույս չի կապում։ Եթե չպահպանեք այս շենքը, հաջորդը կարող է լինել Գառնու տաճարը։ Զգուշացնում է նախաձեռնության անդամ Վահագն Գևորգյանը։ Աֆրիկյանների շենքը կներգրավվի «Հին Երևան» նախագծի շրջանակներում։ Քաղաքապետարանի այս հավաստիացումները հօդս են ցնդեցնում մեկ այլ պատճառաբանությամբ՝ գումար չկա։ Դեռևս 2007 թվականից քաղաքապետարանը թմբկահարում է «Հին Երեւան» նախագծի մասին, սակայն այն շարունակվում է մնալ թղթի վրա։ Իսկ այդ քողի տակ երկու տասնյակից ավելի շենքեր արդեն ապամոնտաժվել են։ Նույն ճակատագիրն է սպասվում նաեւ Աֆրիկյանների շենքին, որի վերջին բնակիչը դեռ չի պատրաստվում լքել իր տունը։