Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«10 մանեթը ո՞նց կարաս մի մանեթի մեջ տեղավորես» (տեսանյութ)

Հասարակություն
0HLZi7p9c3I

Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումը զայրացրել է Մասիս քաղաքի բնակիչներին: Քաղաքացիների մեծ մասի կարծիքով՝ այսօր հասարակության սոցիալական վիճակն այնքան ծանր է, որ նույնիսկ մեկ դրամի թանկացման դեպքում իրենք խնդիրներ կունենան։ «Չորս դրամով թանկացնում են,իրանք միլիոններ են աշխատում, մենակ իրենց գրպանների մասին են մտածում,ո՞վ ա ժողովրդի համար մտածում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը: Նա ստեղծված վիճակից մեկ ելք է տեսնում` թողնել Հայաստանը և բախտ որոնել օտար երկրում: « Մենք գնում ենք դեպի կործանում»,- նկատում է մեկ այլ մասիսցի: Նա չի պատկերացնում,թե ինչպես է առանց աշխատանքի ապրելու և բարձր գներով վճարելու կոմունալ ծախսերը.«Մենք կանգնած ենք անդունդի եզրին, անհնար է այս թանկացումների մեջ տեղավորվել` մի մանեթ փող են տալիս, պետականը 10 մանեթով թանկացնում են։ 10 մանեթը ո՞նց կարաս մի մանեթի մեջ տեղավորես, էդ անողները չեն մտածում ի՞նչ են անում»,- ասաց նա: Քաղաքացիները գտնում են, որ էլեկտրաէներգիայի թանկացումը իր հետ կբերի այլ ծառայությունների եւ ապրանքատեսակների թանկացում, ինչը ներկայիս ցածր աշխատավարձերի, կենսաթոշակների ու բարձր գնաճի պայմաններում էական ազդեցություն կունենա ընտանեկան բյուջեի վրա: Մեկ այլ քաղաքացի անընդունելի է համարում էլեկտրոէներգիայի թանկացումը: Մասիսցու խոսքով՝ պետական մարմինները նպատակադրված են շարունակ ապրանքների և ծառայությունների գները բարձրացնում.«Դա նպատակադրված են անում, որ Հայաստանը դատարկվի, իրենց նպատակին շուտով կհասնեն` բոլորը թողնում, գնում են»: