Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վազգենիս գլուխը կերան՝ տղաներին թողեցին անգլուխ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
6f4d33949d3e5859434ca8aa80574f0f

Ավանդույթի համաձայն՝ մահապարտներն այսօր այցելեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը՝ տիկին Գրետային: Այս անգամ տիկին գրետան իր հյուրերին ստիպված էր ընդունել ոչ թե տանը, այլ հիվանդանոցում՝ առողջական վիճակի պատճառով. «Ձեզ հետ միասին Վազգենս ներս մտավ: Ես հիմա իրեն մեռածների մեջ չեմ փնտրում, ես նրան փնտրում եմ ձեր մեջ, ողջերի մեջ: Ինքը կա, մեզ հետ է իր ոգին»: Վազգեն Սարգսյանի կոչով մի քանի օրում ձեւավորված Մահապարտների գնդի ազատամարտիկներն այսօր տիկին Գրետայի հետ վերհիշեցին ու վերապրեցին սպարապետի հետ անցկացրած հիշարժան դրվագները։ Հարութ Գեւորգյանը իրեն ոչ թե ազատամարտիկ է համարում,, այլ Հայոց կանոնավոր բանակի առաջին զինվորներից մեկը: Սպարապետն իրեն փեսա էր ասում. «Մի հատ թուրքի սիրուն աղջկա նկար էի գտել, ու գլխիս վերեւն էի խփում, այդ նկարի համար, որտեղ էլ ինձ հանդիպեր, միշտ ասում էր` փեսա՛ ո՞նց ես»: Մահապարտները վստահեցնում են` սպարապետի ոգին իրենց մեջ է: Ցանկացած պահի պատրաստ են մեկ մարդու նման առաջին գծում կանգնել։ Ազատամարտիկները սրտնեղում են միայն, որ անուշադրության են մատնված։ «Վազգենիս գլուխը կերան ու մեր քաջարի տղաներին թողեցին անգլուխ: Վազգենը մի առիթով ասում է` մեր ցանած հունդերը հետո պտուղ կտան: Այո, կարծում եմ, որ պտուղ կտան ու ամեն ինչ իր տեղը կընկնի»,- ասում է Գրետա մայրիկը: Տեսանյութը՝ քիչ անց