Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 1-ի համար՝ ոչ մի պատասխանատվություն (տեսանյութ)

Քաղաքականություն
marti-mek

2008թ. մարտի 1-ի 10 զոհերից Գոռ Քլոյանի մայրը` տիկին Ազատուհին, նոր է դուրս գրվել հիվանդանոցից՝ սրտի կաթված ախտորոշմամբ։ Որդեկորույս մոր սիրտն այլեւս չի դիմանում ծանր ապրումներին: Ողբերգական դեպքերից 6 տարի է անցել, սակայն որեւէ մեկը Գոռ Քլոյանին, ինչպես նաեւ 10 զոհերից որեւէ մեկի համար պատասխանատվություն չի կրել։ Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, 63 տարեկան է։ Ստիպված է պարբերաբար արտագնա աշխատանքի մեկնել որդու երկու անչափահաս երեխաններին ոտքի կանգնեցնելու համար։ Մինչ օրս Մարտի մեկի զոհերի ընտանիքները պետությունից որեւէ աջակցություն չեն ստացել։ Արդարության եւ մարտի մեկի զոհերի մեղավորների բացահայտման պահանջով զոհերի ծնողները ՀԱԿ-ի հետ միասին մտադիր են կրկին բարձրացնել Մարտի 1-ի դեպքերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը։ Ժամանակավոր նոր հանձնաժողովի հարցը ՀԱԿ-ը մտադիր է բարձրացնել խորհրդարանի հենց առաջիկա նիստում։ Կոնգրեսը նաեւ քննարկման է դնելու մարտիմեկյան բռնությունների զոհերի ընտանիքներին փոխհատուցման ապահովման հետ կապված օրենսդրական քայլերի մարտավարությունը: Սարգիս Քլոյանը չի կասկածում է, որ ԱԺ մեծամասնությունը կրկին կտապալի նախաձեռնությունը։ Մարտի 1-ի լուծարված փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը գտնում է, որ ամեն ինչ պետք է անել Մարտի մեկի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։