Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է

Մարզեր

2000թ-ից Գեղարքունիքի մարզում զարգանում է ոչխարաբուծությունը: Մարզում ոչխարաբուծությունը լուրջ անկում էր ապրել 1991-2000 թթ-երին` բրդի չիրացման պատճառով:

Գյուղատնտեսության զարգացմանը նպաստում են նաեւ Սեւան, Ճամբարակ, Մարտունի քաղաքներում եւ մի շարք այլ բնակավայրերում գորգագործական արտադրամասերի վերագործարկումը:

Այս տարի Գեղարքունիքի մարզում իրականացվում է «Կիրառական արվեստի զարգացման» մարքեթինգի եւ ոչխարաբուծության ծրագիր: Այն իրականացնում է «Հասկ- 96» կազմակերպությունը` «Օքսֆամ» եւ Ջերսի հիմնադրամի հովանավորությամբ:

Ծրագիրը նպատակ ունի Գեղարքունիքի մարզում նվազեցնել աղքատության ցուցանիշը: Ծրագրով նախատեսված է աշխատատեղեր ստեղծել գործազուրկ այն կանանց համար, ովքեր ունեն գորգագործի մասնագիտություն:

Հայկական կիսակոպտաբուրդ ոչխարների բուծումը վերականգնելու համար կազմակերպությունը մարզի Զովաբեր, Ծաղկունք եւ Սեմյոնովկա գյուղերում ստեղծել է ոչխարաբուծության փոքր ֆերմերային տնտեսություններ:

Յուրաքանչյուր գյուղում բաժանվել է 12-13 մայր ոչխար, որոնց համար ծրագրում ընդգրկված տնտեսություններին բաժանվելու է խոտ, խտացված կեր: Կմատուցվի նաեւ անասնաբուժական եւ անասնաբուծական ծառայություններ:

Գավառի «Քյավառ» հ/ը