Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գլենդելի քաղաքապետ. «Սարսափելի է հայ ազգի համար» (տեսանյութ)

Քաղաքականություն
screenshot00002

Գլենդելը շահում է, Երեւանը` կորցնում։ Գլենդելի նորընտիր հայ քաղաքապետը հակասական զգացողություններ է ունենում, երբ հայաստանցի հերթական մասնագետը հաստատվում է ամերիկյան քաղաքում։ «Ես որպես Գլենդելի քաղաքապետ կարող եմ ասել, որ շատ ուրախ եմ, բայց որպես հայ կարող եմ ասել՝ շատ սարսափելի բան է հայ ազգի համար»,- ասում է քաղաքապետ Զարեհ Սինանյանը։ Վերջին քսան տարիներին Կալիֆոռնիայի հայ համայնքին հատկապես նոր արյուն են հաղորդում հայաստանցիներն ու իրանահայերը։ Արտագաղթի դրական կողմը փորձում է այսպես ներկայացնել Զարեհ Սինայանը, ով ծնունդով երեւանցի է։ 50 օր չկա, ինչ նա զբաղեցնում է քաղաքապետի աթոռը։ Զուգադիպեց, որ նրա պաշտոնավարման սկզբում Կալիֆոռնիայի խորհրդարանը Ճանաչեց Արցախի անկախությունը։ Պարոն Սինանյանը սա սոսկ համարում է բարոյական հաղթանակ, քանի որ չի հասկանում՝ պրակտիկորեն այն ինչպես է ազդելու ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա՝ Արցախի հարցում։ Մասնագիտությամբ իրավաբան-քաղաքագետին մտահոգում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը, մասնավորապես՝ խնդրի կարգավորման վեց կետերը, որոնցից մեկով առաջարկվում է տարածքների վերադարձ Ադրբեջանին։ Հայաստանի պաշտոնական արձագանքը Գլենդելի քաղաքապետին թվում է անհամարժեք։ Նա չի լսել կտրուկ պատասխան, թե այդ վեց կետերն անհեթեթություն են, եւ չեն կարող շարունակվել բանակցությունները դրանց շուրջ։ Իսկ արդյո՞ք 100-րդ տարելիցի առիթով ԱՄՆ-ը կճանաչի հայոց ցեղասպանությունը։ Զարեհ Սինանյանը իրատեսական չի համարում։ Նախադրյալ կարող է լինել, օրինակ, հարաբերությունների խզումը Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ, ինչը չի կանխատեսվում Անհավանական համարարելով այս սցենարը՝ Գլենդելի քաղաքապետը նաեւ խորհուրդ չի տալիս այս հարցում հույսը դնել ամերիկահայ համայնքի վրա։ Հնարավոր այն ամենը, ինչով կարելի էր ազդել ԱՄՆ վարչակարգի վրա, ըստ Զարեհ Սինանյանի, հայ համայնքն արդեն արել է։ Գլենդելի քաղաքապետի հետ «Ա1+»-ի զրույցի մանրամասները տեսանյութում։