A
A
Բա ասում եք Երևանում դրոշները 15 օրը մեկ փոխվո՞ւմ են
Անահիտ Բախշյանը դիմում է Երեւանի քաղաքապետին
Հարգելի պարոն Մարգարյան,
Ձեզ եմ ներկայացնում Երևանի սրտում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աստիճանահարթակի ստորոտին շարված ՀՀ դրոշների շարքի լուսանկարները, որոնք վկայում են այն մասին, որ Երևանում հաստատ դրոշները 15-20 օրը մեկ չեն փոխվում, որովհետև 3 ամիս է՝ դրոշները ներկայացված վիճակում են:
Շնորհակալություն համագործակցության համար:
Հարգանքներով՝
«Բարև Երևան» խմբակցության անդամ
Անահիտ Բախշյան
