Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով է այն միակ մարդը, որ կօգտվի Տ.Սարգսյանի հրաժարականից. Առավոտ

Քաղաքականություն
HHK

«Նախագահը հարմար պահին և ինչպես վարվում էին սև գույնի այծիկների, քավության նոխազների հետ, մատաղ կանի` նրա վրա բարձելով բոլոր մեղքերը. քայքայված տնտեսություն, հայաթափություն, սոցիալ-տնտեսական ծանր վիճակ, և դրանով կերկարացնի իր կյանքը` որպես հանրության չընտրված նախագահ»,- վարչապետի հրաժարականից հետո aravot.am-ին ասել է հրապարակախոս, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Հստակեցմանը` արդյոք Տիգրան Սարգսյանը «զո՞հ» էր, պարոն Եղիազարյանն ասաց. «Չկա չարիք, առանց բարիք: Նա զոհ լինել չէր կարող, նա պատահական մարդ էր, ինչպես մեծամասնությունը, որոնք որդեգրված են Սերժ Սարգսյանի հրամանները կիսատ-պռատ կատարելու համար: Բայց ես հուսով եմ, որ այս հրաժարականից առաջին և վերջին մարդը, որ կարող է տասը տոկոսի կարգի օգտվել, գործարար Փայլակ Հայրապետյանն է: Հիմա, երբ օֆշորի մեծագույն մասնագետը, առաջնակարգ հերոսն այսօր արդեն պետական հովանու ներքո չէ, միգուցե Փայլակ Հայրապետյանին Աշոտ Սուքիասյանի անվան տակ մի տասը տոկոս փոխհատուցում լինի»: Ըստ պարոն Եղիազարյանի`վարչապետի պաշտոնում կաշխատեն նշանակել մի մարդ, որը հաստատ ռուսամետ չէ, արևմտամետ է, կամ ավելի կոնկրետ ամերիկամետ: Մեր հստակեցմանը, արդյոք ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարո՞ղ է լինել վարչապետի այն թեկնածուն, որը ձեռնտու է ՀՀԿ-ին և ԲՀԿ-ին, պարոն Եղիազարյանն ասաց. «Նա այսօր ձեռնտու չէ ՀՀԿ-ին, ավելի հստակ ոչ թե ՀՀԿ-ին, այլ կոնկրետ մեկ մարդու»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ