Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ-ը՝ ոստիկանության աշխատանքի մասին. Փաստինֆո

Քաղաքականություն
efc318727accd4432e44d14c7c4e4cd7

Չնայած որ ոստիկանների կողմից ցուցմունքներ և այլ տեղեկություններ ստանալու նպատակով մարդկանց բռնության, դաժան, անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բազմաթիվ բողոքներին՝ ՀՀ Ոստիկանությունից պաշտպանին հայտնել են, որ 2013թ. նմանօրինակ միայն 4 դեպք է արձանագրվել, ընդ որում, դրանց հիման վրա քրեական գործեր են հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին ասվում է ՄԻՊ-ի 2013թ-ի տարեկան զեկույցի` Ոստիկանությանը վերաբերող հատվածում: Պաշտպանի գրասենյակը բողոքներ է ստացել այն մասին, որ Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված կամ ձերբակալված անձինք զրկվել են փաստաբան ունենալու իրավունքից: 2013 թվականի ընթացքում գրանցվել են առանձին դեպքեր, երբ Ոստիկանության ծառայողները, հավաքը ցրելու ընթացքում, որոշ մասնակիցների նկատմամբ կիրառել են ոչ իրավաչափ ֆիզիկական ուժ. քաշքշել և հարվածել են՝ նույնիսկ դիմադրության բացակայության դեպքում: Որպես օրինակ բերվում է ապրիլի 9-ին Արմեն Մարտիրոսյանի և ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած միջադեպը, օգոստոսի 24-ին, երբ Կոմիտաս փողոցում հավաքի մասնակիցների, մասնավորապես` Արգիշտի Կիվիրյանի և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցան բախումները: Գրանցվել են մի շարք դեպքեր, երբ ոստիկանության աշխատակիցները, գտնվելով ծառայության մեջ, եղել են քաղաքացիական հագուստով: Այնինչ, ըստ օրենքի պահանջների՝ հասարակական կարգը պահպանելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են համազգեստ կրել, որպեսզի ճանաչելի լինեն անձանց համար: Մի շարք դեպքերում Ոստիկանության ծառայողներն անհարկի ձգձգել են քննչական գործողությունների իրականացումը, առանց հիմքի երկարատև հարցաքննել են քաղաքացիներին: Բացի այդ, ոստիկանության մի շարք ծառայողներ քաղաքացիների հետ հաղորդակցման ընթացքում չեն պահպանել մասնագիտական էթիկայի կանոնները՝ թույլ տալով կոպիտ խախտումներ, մասնավորապես` օգտագործելով անհարգալից, վիրավորական արտահայտություններ: Ավելին, զանգվածային լրատվամիջոցներում տարածում էր գտել մի տեսագրություն, որտեղ խաղաղ հավաքի ժամանակ ոստիկանության աշխատակիցն իր լիազորություններն իրականացնելիս թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում` սեռական բնույթի գործողություն կատարելով հավաքի մասնակցի նկատմամբ: Պաշտպանը գրում է, որ ի պատասխան այս խնդրի կապակցությամբ իր քննադատական հայտարարության՝ ոստիկանությունն իր աշխատակցի կողմից հավաքի մասնակից Շողիկ Մելքոնյանին համբուրելու կապակցությամբ նշել է. «Եվրոպական արժեքները որդեգրած որևէ պետությունում համբույրը կամ առավել ևս, համբուրելու վերաբերյալ կասկածները սեռական գործողություններ չեն համարում»: Ավելին՝ այստեղ