Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր սահմանամերձ գյուղերը պակաս քեսաբային վիճակում չեն (տեսանյութ)

Քաղաքականություն
e904cc788592102e5aca84e3a77065d2

«Հերթական անգամ արձանագրեցինք, որ ՀՀ դիվանագիտությունը ապաշնորհ է»,-անդրադառնալով Քեսաբի դեպքերին մեր ԱԳՆ դիրքորոշմանը՝ հայտարարեց «Բարեւ Երեւան» դաշինքի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը: «ԱԺ 6-7 պատգամավորների մասնավոր այցի արդյունքում տեսանք Ռուսաստանի հայտարարությունը, եղավ Ամերիկայի հայտարարությունը, իսկ մեր ԱԳՆ ինչ դեր ունեցավ, մենք այդպես էլ չհասկացանք»,- ասաց տիկին Բախշյանը։- Ես հասկանում եմ, որ Սիրիան այլ պետություն է, եւ իրավունք չունենք խառնվել նրանց ներքին գործերին, բայց մեր ազգակիցների ֆիզիկական պաշտպանությունը ՀՀ պարտականությունն է»: Մյուս բանախոս ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է, որ մենք այսօր ունենք պառլամենտական դիվանագիտության կոորդինացիա. «Իննսունականներից դա բաց է եղել, պառլամենտական դիվանագիտությունը կոորդինացված չի եղել, իսկ մեր պատգամավորների այցը Սիրիա ապացուցեց հակառակը: Ես կարծում եմ, որ պատգամավորները ճիշտ գործեցին: Իսկ մեր պետականության չեզոքություն պահպանելը ճիշտ է»,-ասաց Լեռնիկ Ալեքսանյանը: Անդրադառնալով վերջին օրերին եղանակային անակնկալներին եւ ցրտահարությանը՝ Անահիտ Բախշյանը վստահություն հայտնեց, որ եթե գյուղացին ապահովագրություն ունենար, այսպիսի աղետներն ավելի տանելի կլինեին: «Պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, թե ինչպես նման աղետների ժամանակ պաշտպանի գյուղացուն, մեր գյուղացին չափազանց անպաշտպան է, մենակ է: Անպայման պետք է այնպիսի քայլեր անեն, որ գյուղացու վարկերը սառեցվեն: Մեր սահմանամերձ գյուղերը հեչ պակաս քեսաբային վիճակում չեն: Էս պահին էն վիճակը, որում գտնվում է գյուղացին, աղետ է»,-ասաց տիկին Բախշյանը: Իսկ ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը գտնում է, որ հողը չպետք է տրվեր գյուղացուն. «Հողը տվեցին բոլորին, բայց պետք է տային հողագործին: Գյուղատնտեսությունը բոլոր երկրներում ամենածանրն է, ներդրումներ է պահանջում: Գյուղատնտեսությունը զարգացնելու համար քսան-քսանհինգ տարի է պետք»: