Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին հանդես է գալիս կազմակերպության անունից. ՀՔԱՎԳ

Հասարակություն
42dd2ce5a6758455d7b912e0bf7f4293

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկություններ է ստացել Սպիտակ և Վանաձոր քաղաքի բնակիչներից, որ Միհրան Մելքոնյան անունով երիտասարդը հանդես է գալիս որպես կազմակերպության ներկայացուցիչ տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և ֆիզիկական անձանց շրջանում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մշտապես խրախուսում է մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստերի բացահայտման, տարածման և ահազանգման գործում ՀՀ քաղաքացիների ակտիվությունը և նախաձեռնողականությունը: Տվյալ դեպքում նշված անուն ազգանունով երիտասարդը ոչ միայն հանդես չի գալիս մարդու իրավունքների խախտումների բացահայտմամբ, այլև օգտագործում է կազմակերպության անունը, փաստորեն զբաղվելով ինքնիրավչությամբ իր գործողություններով ստվերում է կազմակերպության իրավապաշտպան գործունեությունը: Հայտնում ենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նման անուն ազգանունով կամավոր կամ կազմակերպության գործունեության մեջ այլ տարբերակով ընդգրկված անհատ չունի և չի լիազորել իր անունից հանդես գալու իրավասությամբ: ՀՔԱՎԳ