Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստան կարող են գալ թուրքերը, նարկոդիլերները, բայց ոչ՝ Աստծո ծառաները»

Քաղաքականություն
tibet

Ինչպես հայտնի է հայ հանրությանը, ս.թ. մարտի 19-31 նախատեսվում էր Տիբեթյան վանական-լամայի այցը Հայաստան, որը, սակայն, անսպասելիորեն ձախողվեց՝ վերջին պահին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատունը հրաժարվեց տրամադրել ՀՀ մուտքի արտոնագիրը: Հիշեցնենք, որ այցի նպատակն էր Րինպոչե Լամայի այցը Հայաստան, ինչպես նաև՝ Լամաների։ Այժմ շատ վշտացած ենք տեղի ունեցածով, քանզի այն ցույց տվեց, որ Հայաստան կարող են հեշտությամբ գալ Պարսկաստանի ադրբեջանցիները, թշնամանք ունեցող թուրքերը, գրոհայիններն ու նարկոդիլերները, բայց ոչ՝ Աստծո ծառաները: Սակայն ամենևին հուսահատված չենք. երբ աշխարհը լի է չարիքով, տրտմության տեղ ու ժամանակ չկա, և շարունակում ենք մեր Ուղին՝ գիտակցելով, որ Ուսմունքը սրտերում է: Ուստի նույն կերպ շարունակվում են ծածանվել «Տիբեթ» կենտրոնի վրա Տիբեթական աղոթքի դրոշակները, իսկ մենք նույն կերպ շարունակում ենք նպաստել մարդու զարգացմանը՝ մեր դասընթացների միջոցով` ի նպաստ Լույսի հաղթանակի։ «Տիբեթ» կենտրոն