A
A
Եվրամիությունը չի ընդունի Ղրիմի հանրաքվեի արդյունքները
Եվրոպական Միությունը չի ընդունի Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքները: Այս մասին ասված է Ուկրաինայում Եվրամիության ներկայացուցչության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ: «Այս հանրաքվեն հակասահմանադրական է: Այդ իսկ պատճառով անօրինական այս ակտը դիտարկելունպատակով չի ուղարկվել Եվրամիության և ոչ մի դիտորդ», - ասված է հաղորդագրության մեջ: Ուկրաինայում Եվրամիության ներկայացուցչությունը զգուշացրել է, որ այս օրերին Ղրիմում գտնվող ԵՄ-ի քաղաքացիները կարող են կարծիք արտահայտել Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի շուրջ, սակայն նրանք չեն ներկայացում Եվրամիությունը: Ամերիկայի ձայն