«Ծառուկյանը Իվանիշվիլիից դեռ մի բան էլ ավել է». Գ. Սահակյան (տեսանյութ)
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խոսեց Հայաստանի քաղաքական ներքին զարգացումների մասին: Նրա խոսքով՝ ընդդիմադիր գործիչները ոչ թե հանրահավաքներ և երթեր պետք է կազմակերպեն, այլ տեսակետ ձևավորեն և ծրագրեր ներկայացնեն հանրությանը. «Խոսելով կոռուպցիայի մասին՝ ընդդիմադիր գործիչներից մի քանիսը թող հիշեն, որ նորանկախ Հայաստանում կոռուպցիայի սկիզբը հենց իրենք են դրել»: Խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում հնչած Ծառուկյանի և Իվանիշվիլիի միջև համեմատականի մասին՝ Գալուստ Սահակյանը նշեց. «Ծառուկյանը Իվանիշվիլիից դեռ մի բան էլ ավել է»: ՀՀԿ խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև ուկրաինական դեպքերին՝ նշելով, որ այնտեղ կատարվածը առանձին մարդկանց անձնական շահերի դրսևորում էր: Իսկ թե Հայաստանն ինչու դիրքորոշում չի արտահայտում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ, պատասխանեց. «Միևնույն է՝ Հայաստանի տեսակետը ուղղորդող չի կարող լինել, և դա ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրոպայի խնդիրն է»: