ԱՄՆ դեսպանը՝ կենսաթոշակային բարեփոխումների մասին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի ելույթի տեքստը` Կենսաթոշակային երրորդ միջազգային համաժողովին Պարոն վարչապետ և հարգարժան հյուրեր, շատ հաճելի է, որ այսօր այստեղ եմ՝մասնակցելուերրորդ ամենամյա կենսաթոշակային համաժողովին: Միացյալ Նահանգները կարևորում է իր հարաբերությունները Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ: Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, երկրի տնտեսական, սոցիալական և ժողովրդավարական համակարգերի և հաստատությունների զարգացմանն աջակցելու համար: 13 տարի է, որ ԱՄՆ-ն աշխատում է տեղական գործընկերների հետ Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգը բարեփոխելու համար, հատուկ ուշադրություն դարձնելով կենսաթոշակներին: Մենք աշխատել ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որպեսզի կառուցենք սոցիալական ծառայությունների մատուցման կայուն մոդելներ և լայնածավալ սոցիալական բարեփոխումներ իրականացնենք: Ինչո՞ւ են կենսաթոշակային բարեփոխումն այդքան կարևոր. Կարևոր է, քան իոր այն ազդեցություն ունի յուրաքանչյուր քաղաքացու վրա: Կարևոր է, քանի որ Հայաստանը պետք է գտնի մի ճանապարհ կենսաթոշակառուների բարեկեցությունն ավելի լավ ապահովելու համար: Կենսաթոշակային բարեփոխումը կարևոր է, քանի որ փոխվել ենզբաղվածության կառուցվածքը և Հայաստանի ժողովրդագրությունը, և կենսաթոշակային համակարգը պետք է նույնպես փոխվի: Վերջապես, դակարևոր է, քանի որ նոր կենսաթոշակային համակարգը հնարավորություն կտա աշխատողներին ձևավորելու իրենց կենսաթոշակը և անձամբ կուտակել կենսաթոշակային խնայողություններ: Ցանկացած երկրի առջև ծառացած առավել դժվարին բարեփոխումներից մեկը կենսաթոշակային բարեփոխումն է: Սա է պատճառը, որ Հայաստանը ներգրավել է միջազգային փորձագետների և ծախսել է ավելի քան տասը տարի՝ մանրակրկիտ կերպով ընտրելով ևձևավորելով նոր կենսաթոշակային համակարգ, որը հարմարեցված է Հայաստանի ժողովրդագրական և տնտեսական կարիքներին: Կենսաթոշակային բարեփոխումները վիճահարույց են: Դրանք ներառում են երկարաժամկետ պլանավորում կառավարությունների, գործատուների և աշխատողների կողմից, որոնք արդեն իսկ գտնվում են բազմաթիվ կարճաժամկետ ճնշումների տակ: Այսպիսով, ինչ կտա այս նոր համակարգը: Նոր կենսաթոշակային համակարգը. 1) կապահովի երաշխավորված և համարժեք կենսաթոշակթոշակառուներին, սաամենակարևորն է՝երաշխավորված և համարժեք կենսաթոշակթոշակառուներին, 2) ստվերից դուրս կբերի աշխատողների աշխատավարձերը, 3) կբարելավի հարկայինվարչարարությունըևկնվազեցնի կոռուպցիոնռիսկերը, 4) կխթանի տնտեսական զարգացումը՝ արդյունավետ կերպով ներդնելով կենսաթոշակային վճարները: Մենք բոլորս գիտենք, որ բարեփոխումների իրականացումը կդառնա հաջողության իսկական փորձություն: Առաջ շարժվելու համար կարևորվում են մի շարք խնդիրներ. Կարևոր է լայն հանրային իրազեկումը: Ինչպես ցույց են տալիս վերջին զարգացումները բարեփոխումների հետ կապված նույնիսկամենահիմնական բաները մարդկանց հասկանալի չեն: Քաղաքացիները հարցնում են. ինչո՞ւ են անհրաժեշտ այս բարեփոխումները, ի՞նչ է արվում այս բարեփոխումներով, դրանից ի՞նչ օգուտ կստանան աշխատողն ու ապագա կենսաթոշակառուն, ինչպե՞ս այն կանդրադառնա ընթացիկ կենսաթոշակառուների վրա: Կառավարությունն աշխատելով քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների հետ՝ պետք է իրազեկի ու պարզաբանի բարեփոխումները, դա պետք է արվի ոչ թե մեկ կամ երկու անգամ, այլ կրկին ու կրկին: Հասարակության վստահությունն ավելի մեծ կլինի, եթե խնդրի բոլոր կողմերում գտնվող քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց ներդրումն ունենալ կառավարության իրազեկման աշխատանքներում: Ճշգրիտ, ներառական, թափանցիկ և համընդգրկուն իրազեկման արշավները կմեծացնեն վստահությունը բարեփոխումների նկատմամբ և կնպաստեն դրանց հաջողությանը: Մեկ այլ առանցքային գործոն է ֆինանսական գրագիտությունը: Աշխատողներն ու ապագա կենսաթոշակառուները պետք է հասկանան, թե ինչպես է ձևավորվում իրենց ապագա կենսաթոշակը: Միայն այդ պարագայում կարող են իրազեկ որոշումներ կայացնել և ընտրել իրենց հատկացումների համար համապատասխան ներդրումային տարբերակը: Կենսաթոշակային բարեփոխման հաջող իրականացման կարևոր գործոնները ներառում են. Հայաստանի տնտեսության զարգացմանը միտված ամուր ներդրումային քաղաքականություն, շրջահայացկարագավորում, որը կմեծացնի հասրարակության վստահությունը համակարգի նկատմամբ և կպաշտպանի կենսաթոշակային հիմնադրամի մասնակիցների շահերը, և առավելագույնս թափանցիկ ու ճշգրիտ հաշվետվությունների ապահովում բոլորի կողմից: Մենք ողջունում ենք Հայաստանի կառավարության ջանքերն այս նոր համակարգի հիմքերը ձևավորելու համար: Այժմ հարկ է ավելի շատ տեղեկատվություն ապահովել այն մասին, թե համակարգն ինչպես է ապահովելու քաղաքացիների կողմից կատարվող կենսաթոշակային հատկացումների երաշխավորվածությունը, նպատակային գործածումը և անկողմնակալությունը: Գործատուները նույնպես որոշ պատասխանատվություններ ունեն: Նրանք պետք է որդեգրեն կորպորատիվ կառավարման լավագույն սկզբունքները, որպեսզի կրճատվի ստվերային տնտեսությունը: Այլևս անցյալում պետք է մնան այն ժամանակները, երբ եկամուտների, շահույթի, աշխատավարձերի ու սոցիալական վճարումների տվյալները ամբողջովին չէին ներկայացվում հաշվետվություններում՝ հարկերից խուսափելու նպատակով: Հավատացած ենք, որ նոր կենսաթոշակային համակարգը շրջահայաց ձևով մշակված է՝ պաշտպանելու ապագա կենսաթոշակառուների շահերը: Այն Հայաստանի աշխատողներին հնարավորություն կտա բարելավել իրենց ֆինասական ապահովածությունը կենսաթոշակային տարիքում՝ եկամուտների աղբյուրները դիվերսիֆիկացնելու, այդ թվում մասնավոր, կրկնում եմ մասնավոր կենսաթոշակային հիմնադրամում խնայողությունների կատարելու միջոցով: Մի կարևոր բան էլ ներկայացնեմ, որը կարծես հասարակության շրջանում շատերին հայտնի չէ: Այս բարեփոխումների շրջանակում կենսաթոշակային հիմնադրամները կկառավարվեն ակտիվների կառավարման 2 մասնավոր ընկերությունների կողմից, որոնք միջազգային համբավ և հաջող գործունեության երկար պատմություն ունեցող ընկերություններ են, մեկը՝ ֆրանսիական, մյուսը՝ գերմանական/ավստրիական: Եվ կրկին, ոչ ոք չի հերքում, որ թոշակային բարեփոխումը խնդրահարույց է: Ամեն շաբաթ մարդկանց տարբեր խմբեր իրենց մտահոգությունն են հայտնում այս նոր օրենքի վերաբերյալ: Սահմանադրական դատարանը նույնպես ուսումնասիրում է օրենքի որոշակի հատվածներ: Բարեփոխմանը վերաբերող այս անհանգստությունները պետք է զարմանք չառաջացնեն՝ հաշվի առնելով, որ սա տարիներ շարունակ գոյություն ունեցող համակարգի հիմնավոր փոփոխություն է: Հիշենք նաև, որ Խորհրդային Միության փլուզման հետևանքով շատ հայաստանցիներ կորցրեցին երկար սպասված թոշակները: Հիշողությունները դեռ թարմ են: Դեռ ավելին, գոյություն ունի վստահության պակաս, կառավարության, հայաստանյան հաստատությունների և քաղաքացիների միջև: Կառավարությունը պետք է աշխատի այս բացը լրացնելու ուղղությամբ՝ լրջորեն ներգրավելով քաղաքացիներին, շտկելով բոլոր թյուրըմբռնումներն ու լսելով և արձագանքելով վերջիններս մտահոգություններին: Կենսաթոշակային այս բարեփոխումը կառավարության, միջազգային դոնորների և փորձագետների տասը տարվա սերտ համագործակցության արդյունք է: Այս մոդելը անհատների խնայողությունների և ներդրումների պաշտպանության համար ձևավորված մեխանիզմների հետ միասին հաջողությամբ կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում: Իրականությունն այն է, որ Հայաստանում գործող ներկայիս համակարգը երկար գոյատևել չի կարող: Փոփոխությունը, թեկուզ բարդ, սակայն անհրաժեշտ է: Եվ վերջում, ցանկանում եմ մեր շարունակական աջակցությունը հայտնել այս բարեփոխման հաջող իրականացմանը և հույս հայտնել, որ ՀՀ կառավարությունը, գործատուներն ու աշխատողները կիրականացնեն այս բարեփոխումները ի շահ բոլորի: Շնորհակալություն: Մաղթում եմ հաջող և արդյունավետ աշխատանք: