Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

12 երդվյալները և փետրվարյան ապստամբության տարեդարձը (տեսանյութ)

Քաղաքականություն
a01b07423ab1ef8c68dc56017102c222

Այսօր 1921 թվականի փետրվարյան ապստամբության 93-րդ տարեդարձն է։ Այդ առթիվ մի խումբ ԱԻՄ-ականներ այսօր հավաքվել էին Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում։ Նրանք ծաղիկներ դրեցին Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին և ՀՀ Ազգային հերոս, ԱԻՄ հիմնադիր Մովսես Գորգիսյանի շիրմին։ Անդրադառնալով 80-90-ականների ազատագրական պայքարում Մովսես Գորգիսյանի ունեցած ներդրմանը՝ Պարույր Հայրիկյանը նշեց, որ Գորգիսյանը մեկն էր այն հինգ մարդկանցից, որոնք բացահայտ պայքարի դուրս եկան բացարձակապես անհույս պայմաններում։ «Իմ արտաքսումից հետո ինքը դարձավ Ազգային ինքնորոշման շարժման կրողն ու ոգեշնչողը» Պարոն Հայրիկյանի խոսքերով՝ այսօրն ԱԻՄ-ականների համար առանձնահատուկ խորհուրդ ունի։ «45 տարի առաջ այս համալիրում Ազգային միացյալ կուսակցության 12 երդվյալներն, առաջին անգամ երդվեցին նվիրվել Հայաստանի անկախության պայքարին։ Մենք հետո երդումից հրաժարվեցինք, բայց այդ ավանդույթը պահպանում ենք և փետրվարի 18-ին այստեղ ենք գալիս»։