Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ի պատասխանը եվրոպացիներին Մայդանի համար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed2

Կարեւորը հաղթանակը չէ։ Սոչիի օլիմպիադայի օրերին ռուսական այդ քաղաքում ավելի կարեւոր բաներ կան՝ լուսանկարվել տարբեր հյուրանոցների սենյակների լոգարաններում կողք կողքի դրված երկու ունիտազի հետ։ Սոչին արդեն առաջինն է օլիմպիադայի կազմակերպման համար արված ծախսերով՝ 50 միլիարդ դոլար։ Որպեսզի տաքացուցիչը լինի մարմնից հեռու, իսկ վարդակը՝ բարձի տակ։ Դեռ լավ է, որ օլիմպիական կրակը վառեցին գիշերը, այլապես աշխարհը կտեսներ, թե ինչպես է այն մխում իրականում։ Ինչպես սովորաբար մխում է Սիքստինյան տաճարի ծխնելույզը Պապի ձախողված ընտրությունից հետո։ Նույնիսկ գիշերը։ Թեպետ մութը նույնպես իր չար կատակը խաղաց օլիմպիադայի բացման առաջին օրը՝ բոլորը տեսան, թե ինչպես չվառվեց 5 մայրցամաքները խորհրդանշող օլիմպիական օղակներից մեկը։ Չար լեզուներն ասում են, որ չվառվող օղակը Եվրոպան էր։ Այսինքն, այդ մութ օղակը Ռուսաստանի պատասխանն էր եվրոպացիներին Մայդանի իրադարձությունների համար։ Ամերիկացիներն իրենց կայքերում արդեն ծաղրանկարներ են տեղադրում, որոնցում օլիմպիական օղակները պատկերվում են որպես փշալարեր՝ խորհրդանշելով տոտալիտար Ռուսաստանը։ «Նյու Յորքերի» ծաղրանկարներից մեկում Պուտինը գեղասահորդ է, որովհետեւ բոլորի փոխարեն է ապրում, աշխատում, արարում եւ հաղթում։ Իսկ ռուսները հպարտ են՝ այս օլիմպիադայով իրենք աշխարհին ցուցադրելու շատ բան ունեն։ Օլիմպիական Սոչին ամբողջ աշխարհի խոշորացույցի տակ է։ Քաղաքի հյուրերը ֆիքսել են ոչ այնքան վարժ անգլերենով գրված կոչը՝ խնդրում ենք խնամքով վերաբերվել օլիմպիական ձյանը։ Օլիմպիադան նոր թափ է հաղորդել ռուսական պատրիոտիզմին, եթերն ամբողջ աշխարհից պահանջում է տեսնել, թե ինչքան ստեղծագործ, արարող եւ հյուրասեր է ռուս ժողովուրդը։ Դիտեք նաեւ տեսանյութը