Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վստահությունը կառավարության նկատմամբ շատ ցածր է». 168.am

Քաղաքականություն
1d8cfa978e5ab1c9d629d74313a269ff

Հասարակության վստահությունը կառավարության նկատմամբ շատ ցածր է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի» նախագահ Գևորգ Պողոսյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք հասարակությունը պատրա՞ստ է սատարել ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու՝ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի հնարավոր պահանջին: Գևորգ Պողոսյանը նշեց, թե հասարակության մեջ անվստահության մեծ մթնոլորտ է տիրում, ուստի որևէ մեկին չի զարմացնի գործադիր մարմնի հրաժարականը: «Եթե կառավարությունը հրաժարական տա՝ ոչ ոք դրանից չի զարմանա, և դրանից դժգոհության կամ բողոքի ալիք չի բարձրանա: Բազմաթիվ խնդիրներ կան, որոնց նկատմամբ հասարակության մեջ դժգոհություն կա, և սա մեկ տարվա, մեկ շաբաթվա դժգոհություն չէ: Այն կուտակվել է կառավարության պաշտոնավարման ամբողջ ընթացքում, նպաստել են դրան վերջին գազի համաձայնագրերը, 300 մլն-ի պարտքերը, որոնք բացատրելի չեն, կուտակային պարտադիր բաղադրիչը, և այլն»,- նշեց նա: Գ. Պողոսյանը, սակայն, կարծում է, որ ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից կառավարության հրաժարականի պահանջի դեպքում՝ կառավարությունը հրաժարական չի տա: «Դա, իհարկե որպես քաղաքական ակցիա՝ հնարավոր կլինի դիտարկել, բայց դժվար թե՝ արդյունք ունենա: Դժվար է ասել նաև, թե արդյոք կառավարությունը հրաժարական կտա՞ այն դեպքում, երբ քաղաքական ուժերին միանա նաև հասարակությունը, սատարի նրանց պահանջը, որովհետև փորձը ցույց է տալիս, որ լինում են դեպքեր, երբ հասարակության օժանդակության պարագայում անգամ արդյունքի, ցավոք, չենք հասել»,- ասաց սոցիոլոգը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ