Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատակիցներին ստիպում են ֆոնդեր ընտրել

Քաղաքականություն
6a842e55c650d22e8e5a86dbc43bb349

Դեռեւս պարզ չէ, թե ՍԴ-ն երբ է լսելու ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածներ կասեցնելու մասին միջնորդությունը։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ՍԴ մամուլի խոսնակ Հովհաննես Պապիկյանը։ Արծվիկ Մինասյանը հետեւյալ հիմնավորմամբ էր հունվարի 31-ին առաջարկել մինչեւ դատաքննության ավարտը կասեցնել օրենքի որոշ հոդվածների կիրառությունը. «Այն անձինք, ովքեր չսպասելով Սահմանադրական դատարանի կողմից որոշման կայացմանը, կկատարեն վիճարկվող օրենքի պահանջները, ինչպես նաև նրանք, որոնք կսպասեն նախատեսված դատաքննության ելքին, ենթարկվում են ֆինանսական կորուստների ռիսկին կամ այդպիսի ռիսկ կառաջանա համակարգի այլ մասնակիցների եւ/կամ պետության համար: Այսպես, այն գործատուները, որոնք չեն կատարի վիճարկվող օրենքով նախատեսված պարտադիր վճարի հաշվարկման և փոխանցման գործառույթները, Սահմանադրական դատարանի կողմից դիմումատուների խնդրանքը չբավարարելու մասին հնարավոր որոշման դեպքում կկրեն անդառնալի ֆինանսական կորուստներ, իսկ պարտադիր բաղադրիչի՝ վիճարկվող օրենքով նախատեսված մասնակիցները ովքեր չեն կատարի ֆոնդի և ֆոնդի կառավարիչի ընտրություն, առնվազը որոշակի ժամկետով կզրկվեն ընտրություն կատարելու հնարավորությունից և դրա հնարավոր ֆինանսական արդյունքից»։ Ավելացնենք, որ թեեւ ՍԴ կողմից ժամանակավորապես կասեցվել է օրենքի մի քանի հոդվածներ, սակայն որոշ գործատուները իրականացնում են աշխատակիցների վարձատրությունից պահումներ, փոխանցումներ և առանձին դեպքերում ստիպում են աշխատակիցներին ընտրելու կենսաթոշակային ֆոնդեր և կառավարիչներ: Այս անհանգստությամբ կառավարությանը բաց նամակով դիմել է նաեւ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնող խումբը։ ՍԴ-ն բանավոր ընթացակարգով պատգամավորների դիմումը քննելու է մարտի 28-ին։