Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գինի լից»ակցիան` մանկական շամպայններով (տեսանյութ)

Քաղաքականություն
akcia

Այսօր Ազատութայն հրապարակում նշվեց անազատության մեջ գտնվող` «Ցեղակրոն»  կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի տարեդարձը: Ակցիայից առաջ ոստիկանները արգելեցին ոգելիչ խմիչքների օգտագործումը,ինչպես նաև պահանջեցին հավաքել սեղանը,որի վրա տորթ և մանկական շամպայններ էին դրված։ Ոստիկանները մոտ 20 րոպե տվեցին ներկաներին,որպեսզի տորթն ուտեն ու գնան։ Շանթ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում ուղերձ էր հղել,որպեսզի բոլորը հավաքվեն Ազատության հրապարակում եւ տոնեն իր ծննդյան օրը ու ցույց տան,որ քաղաքացիներն են իրենց երկրի տերը։ Ակցիային ներկա են Շանթի հարազատներն ու ընկերները։ Ուշացումով բերեցին նաեւ փուչիկներ։ Տորը հյուրասիրելու ընթացքում Շանթի կնոջը՝Ռուզաննա Բադալյանին մի հարբած տղամարդ սկսեց անպարկեշտ խոսքեր ասել,որի պատճառով Շանթի որդու ու այդ տղամարդու միջև վեճ սկսվեց։Ոստիկանությունը տղամարդուն տարավ Ազատության հրապարակից,իսկ Շանթի կնոջը հրավիրեցին բաժին։ Երկու ժամ անցնելուց հետո,ոստիկանները անջատեցին երաժշտությունը և թույլ չտվեցին շարունակելու ուրախությունը։Միջադեպ եղավ նաև Արգիշտի Կիվիրյանի և փոխոստիկանապետի միջև,սկսեցին քննարկել թե ում գլխին ինչ կա.«Ձեր գլխին ոչխարի մորթի է»,–եզրափակեց Արգիշտի Կիվիրյանը։ Ակցիան տևեց մի քանի ժամ,չնայած որ 20 րոպե ժամանակ էին տվել։ Ներկա գտնվողներին բաժանվեց նաև Շանթ Հարությունյանի ուղերձը հայ հանրությանը։ Այն ներկայացնում ենք ստորև․ «Տեղեկացա, որ Հայաստանի ակտիվ հասարակության մի զգալի հատված ցանկանում է իմանալ, թե ինչ եմ մտածում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին և ինչ ելքեր եմ տեսնում համակարգային փոփոխությունների համար։ Ստիպված եմ կրկնել բազմիցս ասած խոսքերս․ Հայաստանին ու հայ ժողովրդին անհրաժեշտ է հեղափոխություն։ Եվ հեղափոխություն անհրաժեշտ է ոչ միայն և ոչ այնքան երկրում իշխանափոխություն իրականացնելու, որքան քաղաքակրթական մտածողության այն փոփոխությունների համար, որոնք հայ ժողովրդին հնարավորություն կտան ոտք դնել 21-րդ դարին ադեկվատ ապրոզ և զարգացող երկրների ու ժողովուրդների ընտանիք։ Նոյեմբերի 5-ին լրատվամիջոցներով հայտարարել էին հեղափոխության մասին՝ նշելով, որ այն կիրականացվի փայտերով, քարերով, մոլոտովյան կոկտեյլներով, կառավարական որոշ շենքեր գրավելով, եթե, իհարկե, 3-5 հազար հեղափոխական գտնվի 2-3 միլիոնանոց Հայաստանում։ Հեղափոխության իմ այս կոչն արդեն երկու ամիս է՝ իրականացվում է Ուկրաինայում, որին աշխարհի հետ միասին ականատես են նաև հայաստանի քաղաքացիները։ Ուզում եմ ասել, որ երբ որևէ երկրում, ուր ռեժիմը համառում է , հեղափոխության ճանապարհն այլ ընթացք չի կարող ունենալ, քան վերը նշված մեթոդների կիրառումը։ վախկոտ ժողովուրդները միշտ էլ պատճառաբանություններ կգտնեն իրենց վախը քողարկելու՝ հեղափոխությունից հրաժարվելու և իրական հեղափոխականներին վարկաբեկելու համար։ Պատմությունը ցույց է տվել, որ նման ժողովուրդները երբեք չեն արժանանում ո՛չ ազատության և ո՛չ էլ երջանիկ ու բարեկեցիկ կյանքի․ նմաններին մեր էպոսը «Ցռան վերգոներ» է կոչել։ Եթե նոյեմբերի 5-ին աշխարհին պարզ դարձավ, որ Հայաստանում ընդամենը 15-20 հոգի է պատրաստ հեղափոխական մեթոդներով պայքարել հանուն Հայաստանի և հայ ժողովրդի երջանկության, ապա այսօր՝ երեք ամիս անց, Հայաստանի քաղաքացիներն իրենք իրենց պետք է պատասխանեն՝ երկրում կա՞ 3-5 հազար քաղաքացի, որ պատրաստ է հեղափոխության հաղթանակի համար փողոց դուրս գալ։ Բոլոր ժամանակներում վախկոտ ժողովուրդներն ունեցել են և ունեն ընդամենը մեկ կարգավիճակ՝ արժանապատվությունից զուրկ ստրուկի կարգավիճակ, և ընդամենը մեկ «ձեռքբերում»՝ արհամարհանք արժանապատիվ ազգերի կողմից։ Այս օրերին ու ամիսներին են Հայաստանն ու հայ ժողովուրդն ընտրում իրենց կարգավիճակը Շանթ Հարությունյան 02․02․2014թ․» MHM84910 copy MHM84908 copy MHM84907 copy MHM84906 copyMHM84905 copy