Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը մերժեց ՀԱԿ-ին

Քաղաքականություն
կառ

Կառավարությունն այսօր մերժեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Լեւոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը իր ելույթում վստահեցրեց՝ Սահմանադրությունից է բխում, որ զինված ուժերը, բացի տարածքային անվտանգությունից, նաև ներքին անվտանգություն են ապահովում: Կառավարությունը մերժեց՝ հիմնավորելով, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել ինչպես Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ հայտարարված պատերազմի և ռազմական դրություն հայտարարելու դեպքում, այնպես էլ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում: Ընդ որում, արտակարգ դրություն հայտարարելու դեպքում ՀՀ պաշտպանության պետական լիազոր մարմնի մարդկային ռեսուրսները, տեխնիկական և տրանսպորտային միջոցները կարող են օգտագործվել նաև զենքով և զինամթերքով»: Այս նախագծով ՀԱԿ խմբակցության պատգամավորները բարձրացրել էին արտակարգ դրության ժամանակ զինված ուժերին ներգրավելու հարցը: