Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաջորդ անգամ Բալասանյանը կպատժի մեղավորին (տեսանյութ)

Քաղաքականություն
Samvel-Balasanyan-28

«Գյումրիում հանցածին իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է»,- անդրադառնալով օրեր առաջ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպերին՝ նշել է Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ Վարդան Նադարյանը: Ըստ նրա, ոստիկանության համապատասխան մարմնի կողմից հարուցվել է քրեական գործ, բոլոր քայլերն արվելու են օրենքի սահմաններում: Հարցին, թե Սամվել Բալասանյանն ինչու ոստիկանությունում դեպքի հետ կապված հայտարարություն չի տվել, քաղաքապետը պատասխանել է, որ ինքն ականատես չի եղել կատարվածին: Հունվարի 21-ին տեղի ունեցածն արդեն երկրորդ նմանօրինակ դեպքն է: Ըստ Սամվել Բալասանյանի, եթե դա ևս մնա անպատիժ, և իրավապահների կողմից չստանա համարժեք գնահատական և երրորդ անգամ կրկնվի, ապա այդ ժամանակ, ինքն անձամբ կպատժի մեղավորին: Հիշեցնենք՝ միջադեպը կապվում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու հետ։ Դիտեք «Ցայգ»-ի տեսանյութը: