Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բալասանյանը՝ ոստիկանապետի դիտողության մասին. Առավոտ

Քաղաքականություն
Samvel-Balasanyan-28

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ ս կմեկնաբանի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրապարակավ իրեն արված դիտողությունը, թե հարգարժան քաղաքապետը ոստիկանությանը հայտարարություն չի տալիս, այսպիսով չի օգնում իրենց բացահայտելու հանցագործությունը: «Ճիշտն ասած, լավ չմեկնաբանվեց, որովհետև եթե դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 19-ին, ես այդ ժամանակ գտնվել եմ ինքնաթիռում: Բնականաբար ես չէի կարող ականատես լինել, իսկ իմ ընտանիքում այդ պահին որևէ մեկը չկար, որ ականատես լիներ ու գոնե ինձ պատմեր: Նրանք, ովքեր ականատես եղել են՝ բոլորը ցուցմունքներ տվել են: Այսօրվա դրությամբ այդ տարբեր տեսակի մեկնաբանությունները` այնտեղ մեկը ասեց` Բալասանյանը գողական, վախկոտ, չգիտեմ, նմանատիպ պիտակներ, որոնք ինձ, բնականաբար, չեն սազում որպես քաղաքապետի: Չէի ուզենա, մանավանդ մեր քաղաքի հետ կապված, քանի որ գիտեք` մեր քաղաքը լուրջ առաջընթաց ունի, նոր պիտակներ կպցվեին: Մենք պիտի հասկանանք, հանենք, խնդրում եմ այդ հարցում օգնեն նաև լրատվամիջոցները, որովհետև մեր քաղաքը սպորտի, մշակույթի քաղաք է, որովհետև հիմա ոնց որ թե մենք բոլորովս բոլորի ջրաղացին ջուր լցնենք, թե մեր քաղաքը կրիմինալ քաղաք է: Չկա էդպիսի բան, կա օրենք և բոլորս պետք է ենթարկվենք օրենքին`ինձանից սկսած և վերջացրած բոլորով»,- ասաց քաղաքապետը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ