«Առանց Հայկական բանակի չկա Հայաստան և Արցախ»
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շնորհավորանքը Բանակի 22-րդ տարեդարձի առթիվ: Հարգելի սպանե՛ր, զինվորնե՛ր: 22 տարի առաջ Արցախյան պատերազմի բովի մեջ ծնունդ առավ Հայկական Բանակը, որը դարձավ Հայաստանի և Արցախի անվտանգության, շարունակականության երաշխավորն ու խորհրդանիշը: Այս տոնական օրը հիրավի խորհրդանշական է բոլորի համար, տոն, որը նշվում է ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում ու բովանդակ Սփյուռքում: Յուրաքանչյուր հայորդի հպարտ է իրեն զգում Հայկական բանակի կազմավորման օրը: Առանց Հայկական Բանակի չկա Հայաստան և Արցախ: Առանց Հայ Զինվորի, չկա խաղաղություն և ապահով կյանք: Մենք՝ բոլորս, ապրում ենք անվտանգ երկրում շնորհիվ Ձեզ՝ սիրելի սպաներ և զինվորներ: Կեցցե Հայաստանն ու Արցախը, Կեցցե Հայկական Բանակը: Ս.Դ. Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչություն