Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համանախագահները խոր մտահոգություն են արտահայտել

Քաղաքականություն
3d320307dd17e4eeefa00b9c3616fac1

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հունվարի 24-ին Փարիզում հանդիպել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Ըստ համանախագահների հայտարարության՝ Նախարարները եւ համանախագահները քննարկել են խաղաղության գործընթացն առաջ մղելու հիմնարար սկզբունքները` նոյեմբերի 19-ին Վիեննայում բարձր մակարդակով բանակցությունների ու դրան հաջորդած ԱԳ նախարարների դեկտեմբերի 5-ի Կիեւի հանդիպման արդյունքների հիման վրա: Նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքը խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ։ Համանախագահները խոր մտահոգություն են արտահայտել տարածաշրջանում հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների առնչությամբ եւ ընդգծել են, որ վերջին զարգացումները ստվերում են բանակցային գործընթացը; Նրանք կողմերին կոչ են արել հարգել հրադադարի համաձայնագրի պահանջները: