Շանթ Հարությունյանը հացադուլ է անում
«Թուրքիան եւ Ռուսաստանը իմ դեմ հատուկ օպերացիա են իրականացրել»,-հացադուլ սկսելուց առաջ հայտարարել է Շանթ Հարությունյանը։ ՔԿՀ լրատվական բաժնի պետ Գոռ Ղլեչյանը «Ա1+»-ին հայտնեց, որ Շանթ Հարությունյանը հացադուլը սկսել է դեկտեմբերի 24-ին, երեկոյան ժամը 20։00-ին։ Պարոն Ղլեչյանի խոսքով՝ Շանթ Հարությունյանը որեւէ բան չի պահանջել։ Շանթ Հարությունյանը գտնվում է Ազգային անվտանգության տարածքում գտնվող՝ արդարադատության նախարարության «Երեւան -Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Օպերայի մոտ Շանթ Հարությունյանը եւ նրա համակիրները հեղափոխության փորձ արեցին, որի ընթացքում մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ ձերբակալվեցին։ Այդ թվում նաեւ՝ Շանթ Հարությունյանը։ Նա մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար: