Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանի իշխանությունները գոյություն չունեն»

Քաղաքականություն
31d40e18e4db6125a77d916ba302470f

Սեպտեմբերի 3-ից սկսած Հայաստանը դարձել է Ռուսաստանի կայսրության մի մասը՝ կարծում է քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը: Անդրադառնալով երեկ եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընթացքում Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») հաստատման փաստին` քաղաքագետը ընդգծեց, որ դրանով վավերացվեց երկրորդ հակասահմանադրական փաստաթուղթը։

Առաջինն, ըստ նրա, գազային համաձայնագրերն էին. «Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որպես այդպիսին, գոյություն չունեն և ներկայացնում են ռուսական կայսրության շահերը: Հայաստանի տնտեսությունը ամբողջապես կապված է Կրեմլին: 2013թ.-ը մենք փակում ենք նաև խորը բարոյահոգեբանական ճգնաժամով, որ առկա է մեր հասարակության մեջ»,- ասաց պարոն Շահնազարյանը:

Կանխատեսումներ անելով հաջորդ տարվա համար` քաղաքագետը նշեց, որ 2014թ.-ին կարող է կայանալ միասնական քաղաքական օրակարգը: Պարոն Շահնազարյանը նաև անդրադարձավ արտաքին քաղաքականությանը` նշելով, որ չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարձրացվեն նոր մակարդակի: