ԱԺ նիստին զուգահեռ՝ բողոքի ակցիա
Այսօր ժամը 12.00-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան։
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, 2013 թվականի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12.00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Արտահերթ նստաշրջանի օրակարգում է նաեւ մի շարք միջազգային պայմանագրերի վավերացումներ`
1) 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիր
2) 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» համաձայնագիր
3) 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիր:
Հենց այս պայմանագրերի վավերացման առիթով ժամը 11.30-ից ԱԺ շենքի դիմաց քաղաքացիական հասարակությունը բողոքի ակցիա է պատրաստվում իրականացնել։ Սոցիալական ցանցերում խստորեն քննադատվում է իշխանությունների այս քայլը ՝ այն բնորոշվում է իբրեւ դավաճանական։