Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնարավո՞ր է ունենալ պրոֆեսիոնալ բանակ

Քաղաքականություն
cdc2d38d1f2fb6f042704b0b28aab96d

Մեր զինված ուժերն ավելի մարտունակ դարձնելու համար ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը առաջարկում է անցնել պրոֆեսիոնալ բանակի մոդելին. «Ես չեմ կիսում իմ ընդդիմախոսների այն կարծիքը, որ այս պայմաններում հնարավոր չէ ամբողջովին պրոֆեսիոնալ բանակ ունենալ, դրա` բյուջեի ապահովման եղանակներն էլ մենք կարող ենք ցույց տալ»,- նշում է պատգամավորը:

Ըստ նրա` Հայաստանը պետք է փուլ առ փուլ անցում կատարի պրոֆեսիոնալ բանակին՝ հրաժարվելով պարտադիր զինակոչից: Պարոն Քոքոբելյանի կարծիքով`այսկերպ կլուծվի նաև երկրում գործազրկության հարցը, հատկապես սահմանամերձ գյուղերում:

Պրոֆեսիոնալ բանակ պահելու համար պետությունը ֆինանսական մեծ հնարավորություններ պետք է ունենա: Հիշեցնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը և հավելում` նախարարությունը մշտապես դրամական միջոցների շուրջ քննարկում է կազմակերպում Ազգային ժողովում:

Պարոն Հովհաննիսյանը միաժամանակ նշում է, որ մասնագիտական տեսանկյունից պաշտպանական գերատեսչությունը այս պահին ոչ նպատակահարմար է համարում բանակը դարձնել պայմանագրային: