Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վովա Գասպարյանը մսագործներին նշանակում է ոստիկանապետեր» (տեսանյութ)

Քաղաքականություն
b36a3a9d80e7511afc929e527b79645a

«Մեդիա կենտրոն»-ում այսօր տեղի ունեցավ «Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում. տարվա ամփոփում» խորագրով քննարկում:

«Համոզված եմ, որ տարեցտարի Հայաստանում մարդու իրավունքների վիճակը հիմնովին չի փոխվում: Երբեմն ավելի մեծանում է, երբեմն ավելի խստանում: Խստացումները համընկնում են համապետական ընտրություններին: Սա քաղաքական համակարգի արդյունք է՝ կարծում է Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը. «Դատարանները գործադիր իշխանության շարունակությունն են և նրան ենթակա: Մենք չենք կարող արդարություն փնտրել դատարանում, քանի որ դատարան գոյություն չունի: Այսպիսի դատարան ունենալու պայմաններում հնարավոր չէ խոսել մարդու իրավունքների մասին»։

«Այս տարի մենք ստացանք «նվերներ»: Վովա Գասպարյանը մսագործներին նշանակում է ոստիկանապետեր: Երկրորդ «նվերը» Գևորգ Կոստանյանն էր: Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու երևույթը ավելի սարսափելի է»,-ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ ավելացնելով.
«Տիգրան Առաքելյանի՝ միակ քաղբանտարկյալի՝ ազատության մեջ հայտնվելուց կարճ ժամանակ անց ունեցանք 14 նոր քաղբանտարկյալներ՝ ի դեմս Շանթ Հարությունյանի և իր ընկերների։ Հայաստանում մարդու իրավունքների մասին արդեն անիմաստ է խոսել: Պետք է խոսել ոչ թե քաղաքական կամքի բացակայության, այլ քաղաքական ցինիզմի մասին: Նման արհամարհանք Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, ինչպիսին դրսևորում է Սերժ Սարգսյանի վարչակազմը, չենք ունեցել»։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը
Ներկայացրեց լրագրողների հանդեպ բռնությունների դեպքերը։ Ըստ այդմ՝ միայն 2013թ. 9 ամսվա տվյալներով լրագրողների նկատմամբ բռնությունների թիվն ավելի շատ է՝ 7 դեպք, քան ամբողջ 2012թ.՝ 4 դեպք: 2013թ. 9 ամսում եղել է 49 ճնշում, իսկ ամբողջ 2012թ.-ին՝ 37 ճնշում. «Ակնհայտորեն բացասական միտումը երևում է»։

210 դիմում ենք ստացել 2013-ին: Ամբողջ տարվա ընթացքում ընդամենը 27 անձնավորություն է, որ մեզ մոտ եկել է ընդունելության: Դիմումները տալիս են, գործունեությունը ծավալվում է, բայց մենք ոչ մի բան անելու իրավունք չունենք: 210-ից 178 դիմում ուղարկվել է դատախազական մարմիններ. Մարտին Թադևոսյան, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ։

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Մարտին Թադևոսյանը տեղեկացրեց, որ ամենից շատ խախտվում են քրեական օրենսգրքի և քրեական դատավարության օրենսգրքի պահանջները։